Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 17-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 76 կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով։ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևր գործերով ավագ քննիչ Էդգար Հարությունյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է՝ ՎԱԶ 2106-ը վարել է Երևանի բնակիչ՝ 62-ամյա Լեռնիկ Դ-ն, Mercedes-ը վարել է Գյումրիի բնակիչ՝ 36-ամյա Հարություն Պ-ն, իսկ ՎԱԶ 2115-ը վարել է Գյումրիի բնակիչ՝ 46-ամյա Տիգրան Ռ-ն։