Չավուշօղլուի լկտիությունը և հայկական կողմի ամոթալի պահվածքը

article-image

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ուրուգվայ կատարած այցի ընթացքում, երբ հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին անում թուրքական դեսպանատան դիմաց՝ դեսպանատան շենքից հեռանալիս ծիծաղել է և ցույց տվել թուրքական «Գորշ գայլեր»-ի նշանը: Թուրքական «Գորշ գայլեր»-ը ազգայնամոլական ահաբեկչական կառույց է, որը հիմնադրվել է 1960-ականների վերջին: Ահաբեկչական այս խմբավորման անվան հետ են կապվում բազմաթիվ աղմկահարույց, մասնավորապես` 1981թ. մայիսի 13-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի նկատմամբ իրականացված մահափորձը: Տարբեր տվյալներով` 1970-80-ականներին կազմակերպության գործողությունների հետևանքով հազարավոր զոհեր են գրանցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն