Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը (քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից, HDP) Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի խորհրդարան Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ներկայացրել։ Այս մասին հաղորդագրություն է զետեղվել «Գանձասար» լրատվականի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում: