Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամ Գիգա Պեյշոտուն ապրիլի 18-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ հանդես է եկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու մասին հայտարարությամբ: Բրազիլացի խորհրդարանականը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Սան Պաուլոյում պատարագ է մատուցվելու: