Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 21-ին բաժին է ներկայացել 31-ամյա Գայանե Ա.-ն, որը 2021 թ. հոկտեմբերի 1-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) մեղադրանքով: Այս մասին AntiFake.am-ը տեղեկանում է ոստիկանությունից։