«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ տեղեկացնում է, որ 110 կՎ «Շինուհայր» օդային գծում ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով սույն թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ից-14:00-ն ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի Արցախի Հանրապետության էներգամատակարարումը: «ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ-ն հայցում է ներողամտություն և վստահեցնում, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետում: