Չորս տարի առաջ ինչ-որ մեկը «դուխով» գլխարկ հագցրեց մեր գլխներին և ասաց՝ դուք հպարտ եք, դուխով։ Այսօր այս գլխարկը հայտնվել է գետնին, հիշեցնում է մուրացկանի պարկ։ Այդ «դուխով», հպարտ տղան իր գլխարկը հագցնելով շատերի գլխին՝ այսօր ընդամենը խաղաղություն է մուրում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։