Մարտի 24–ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները գրավեցին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը և հարակից դիրքերը։ Սահմանակից Խրամորթը նույնպես հայտնվեց վտանգի մեջ, ուստի գյուղի կանայք ու երեխաները ստիպված տարհանվեցին։ Խրամորթի ուղղությամբ մինչև Փառուխի գրավումն էլ ադրբեջանական զինուժը պարբերաբար խախտում էր հրադադարը, հոգեբանական տեռորի ենթարկում բնակիչներին: