Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը ՔՊ-ից դուրս գալու դիմում է գրել, միաժամանակ հրաժարվել ավագանու մանդատից։ Բաղդասարյանի կինը՝ Անի Քոչարյանն էլ, ով քաղաքապետարանում էր աշխատում դարձյալ հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն ազատվում է աշխատանքից։ «Հարգելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ 2022թ-ի ապրիլի 15-ից սեփական դիմումի համաձայն այլևս չեմ զբաղեցնում Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի Ժ/Պ պաշտոնը»,- գրել էր Քոչարյանը։