Փաշինյանական իշխանության քարոզչական հարթակները՝ «լրատվական կայքեր», ֆեյսբուքյան էջեր, պատգամավորներ ու ստորին էշելոնների ճղճիմ պրոպագանդիստներ, երեկվանից բարբաջում են, թե իբր երեկ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանի և Հայկ Մամիջանյանի կողմից բռնության կոչեր են հնչել: Ավելին, վերը նշված քարոզչական հարթակներն անգամ համեմատականներ են անցկացրել «Հոկտեմբերի 27»-ի հետ: Իրականում սակայն Մամիջանյանի և Աբրահամյանի խոսքերում բռնության որևէ տարր չի եղել: