Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից, մշտապես ակտիվ աշխատել է այդ ձևաչափում, սակայն արևմտյան մեր գործընկերներն իրենց հավակնությունների ու աշխարհաքաղաքական շահերի պատճառով չեն ցանկանում համագործակցել Ռուսաստանի հետ, ինչի հետևանքով տուժում են տարածաշրջանի երկրների, մասնավորապես Հայաստանի շահերը։ Այս մասին 24TV-ի «Позиция с Серобом Оганяном" հարցազրույցի շրջանակներում նշել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Այս մասին տեղեկանում ենք 24news.am-ից։