Կցանկանայի ուշադրություն դարձնել Փաշինյանի հերթական սուտ թեզի վրա, որի համաձայն՝ իբրև թե նույնը կլինեին բանակցային և պատերազմական արդյունքները: Այս խայտառակ իրավիճակը տարածքային կորուստների հետ կապված երբեք չի բանակցվել: Շուշին, Հադրութը երբևէ չեն եղել բանակցային սեղանին: Նման բան երբևէ չի եղել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը: