Փաշինյանը երեկվա իր աղմկահարույց ելույթում հայտարարել է, որ երբ սկսել է ներգրավվել բանակցությունների մեջ, իր հարցը համանախագահներին եղել է, թե արդյո՞ք բանակցային տրամաբանությամբ Արցախը կարող է լինել անկախ կամ Հայաստանի կազմում, թե ոչ, և համանախագահները ասել են, որ այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Այս հայտարարությունը հետաքրքրական է նրանով, որ հերքում է իր իսկ կողմից նախկինում արված հայտարարությունը, թե իբր Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմից դուրս ինքնորոշվելու բոլոր տեսական ու գործնական հնարավորությունները: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի «համաձայնվելուն», ապա վերոգրյալի համար հարկավոր էր ճիշտ դիվանագիտություն և միջազգային ճնշում, ինչն առկա էր մինչ 2018թ. իշխանափոխությունը: Հիշեցնենք, որ 2016թ. աշնանը Ալիևը անձամբ էր խոստովանում, որ կուլիսների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: