Այն անձնավորությունը, որն ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, այսօր Ազգային Ժողովի ամբիոնից ներողություն է խնդրում, որ Արցախի հարցում ինքն անկեղծ չի եղել և խաբել է մեզ, և ես էլ՝ որպես խմբակցության նախկին անդամ, հաստատում եմ, որ ինքը խաբել է մեզ բոլորիս, որովհետև նա ասում էր, որ Արցախի հարցում միանձնյա որևէ որոշում չի կայացնելու, ամեն ինչ որոշելու է արցախցին, իսկ հիմա ներողություն է խնդրում և պատրաստակամություն հայտնում Արցախի կարգավիճակը քննարկելու Ադրբեջանի կազմում