Եվ այսպես, պետական դավաճանը ելույթ ունեցավ Ազգային ժողովում: Փաշինյանի ելույթը ստի, մանիպուլյացիայի և հասարակությանը հերթական զիջումներին պատրաստելու փորձն էր: Ինչ է ասում Փաշինյանը: Փաշինյանը հայտարարում է. «կարո՞ղ էինք կանխել պատերազմը։ Կարող էինք։ Բայց կունենայինք էս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ Փաշինյանն պարզապես ստում է: 2018 թվականին, երբ նա եկավ իշխանության, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանակցությունները ինքը սկսում է սեփական` զրոյական կետից, իսկ մեկ տարի անց հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: