Ես շատ տարբեր էպիտետներով կարող եմ հիշատակել այն մարդկանց, ովքեր կասկածի տակ են դնում 30 տարի շարունակ ազատ, անկախ Արցախի պատմությունը: Ընդամենը մի քանի բան կասեմ: Այն ժամանակ, երբ Արցախի անվտանգությունը մեր պատասխանատվության տակ էր, կարելի էր և՛ Ղազանչեցոց գնալ, և՛ Սյունիքով անվտանգ անցնել, և՛ ամբողջ Արցախով ազատորեն մեր հայրենակիցները շրջում էին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը: