Խորհրդարանական ընդդիմությունը, հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգը, հայտարարում է, որ չի մասնակցելու Ազգային ժողովի նիստերին և քվեարկություններին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում մեկնարկած քառօրյայի ընթացքում հայտարարել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։