Հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանի և Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել՝ պայմանավորված միջազգային գլոբալ ճգնաժամով և Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ վարքագծով: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների նախաձեռնած հանրահավաքում մեր հայրենակիցների կողմից նշվեցին երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի քայլ անել: Այս մասին այսօր Ազգային ժողովում մեկնարկած քառօրյայի նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: