Այսօր լրանում է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա հայական ավանում խաղաղ բնակչության դեմ իրականացված կոտորածի 30-րդ տարելիցը։ Մարաղայի կոտորածը Ադրբեջանի Հանրապետության կողմից կազմակերպված և հայերի նկատմամբ ատելության շարժառիթով իրագործված աննախադեպ պատերազմական հանցագործություն էր, որի նպատակն էր հայ ագգաբնակչության ոչնչացումը։