Հայաստանը աշխարհաքաղաքական մրցակության կենտրոն կամ Փաշինյանի հերթական աղետը Հայաստանին

article-image

Իմքայլական ամենաօդիոզ ուսապարկերից Էդուարդ Աղաջանյանը, խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ, հայտարարել է, որ դա Լավրովի ընկալումն է, որ իբրև թե ԵԱՀԿ Մինսկի խումբ այլևս չկա: Իսկ ինչ էր ասել Լավրովը: Լավրովի ասածը թարգմանաբար հետևյալն էր՝ Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը տեղափոխվել է Կովկաս և դրսևորվում է նաև Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում առկա ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում: Շատ տեսաբանների կարծիքով առկա սուր առճակատման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող էր լինել այն ֆորմատը, որտեղ կողմերը չէին ունենա հակասություններ և անգամ շահերի համադրում կլիներ, սակայն ցավոք Սառը պատերազմի տրամաբանությամբ գործող այս հակամարտությունը տեղափոխվեց նաև Կովկաս: Լավրովը ընդամենը դիվանագիտական լեզվով ֆիքսել է այս փաստերը: Անսպասելի՞ էր դեպքերի նմանատիպ զարգացումը: Իհարկե ոչ, որովհետև ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում տեղի են ունենում տեկտոնական շարժեր և ձևավորվում է նոր աշխարհակարգ, որի շրջանակներում կողմերը ձգտում են դիմացինների համար սահմանել իրենց կարմիր գծերը և ազդեցության գոտիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն