ՔՊ խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը հանդես են եկել լրագրողների դեմ հերթական նախագծով՝ առաջարկում են պետական մարմիններին հնարավորություն ընձեռել, որ անցանկալի լրագրողներին կարողանան զրկել հավատարմագրից։ Երեկ նրանք շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ։