«Չնայած պատերազմի սպառնալիքը շարունակում է կախված մնալ Հայաստանի եւ Արցախի գլխին, ինչի մասին անցած շաբաթ կառավարության նիստում ահազանգեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն դա չի խանգարում, որ իշխանությունը սեւեռվի համայնքները զավթելու գործի վրա։ Այսօր ՔՊ-ական սյունեցի պատգամավորներն ու կուսակցության վարչության անդամներից մի քանիսն այցելելու են Սյունիքի մարզ, մասնավորապես, լինելու են Գորիսում, Սիսիանում, Կապանում, Քաջարանում։