Այն, որ Հայաստանի տնտեսությունը բավականին ծանր վիճակում է գտնվում, պարբերաբար նշում են և՛ ՀՀ փորձագիտական հանրույթը, և՛ միջազգային բավականին հեղինակավոր մի շարք կառույցներ։ Փաստն այն է, որ հետքովիդյան և հետպատերազմյան շոկից ՀՀ տնտեսությունը չի կարողանում ուշքի գալ, իսկ իշխանությունները ոչ մի կոնկրետ քայլ չեն ձեռնարկում ստեղծված իրավիճակում համապատասխան լուծումներ և կարգավորումներ գտնելու համար: