Բանն այն է, որ նախաքննական մարմինը բացահայտել է, որ 2020 նոյեմբերի 20-ին նախարար Փիլոյանը բնակարան է ձեռք բերել, սակայն այն իր ներկայացրած հայտարարագրում չկա, ինչի մասով եւս կոմիտեում քննություն է կատարվում: Սակայն այս իրավիճակում մտահոգիչն այն է, որ նախարարը 2020 թվականի պատերազմի եւ հետպատերազմյան օրերին բնակարանի ձեքբերման գործընթացով է զբաղված եղել: