Հայ ժողովուրդը ապրում է իր 30 տարվա Երրորդ Հանրապետության ամենածանր շրջափուլը:Մենք կապիտուլացվել ենք: 44-օրյա պատերազմում հանցագործ իշխանության գործունեության հետևանքով մենք ջախջախվել ենք: Ոչնչացված է մեր բանակը: Ոչնչացված են 88-ի արժեքները։ Այն արժեքները, որոնք մեր ավագ սերունդը մեծ զոհողությունների գնով կարողացավ ի կատար ածել: