Երեկ՝ հունիսի 12-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել «Iravaban.net»-ին, որի ընթացքում խոսել է Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամների կողմից իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ներկայացված միջնորդության, ինչպես նաև ԲԴԽ-ի կողմից Սահմանադրական դատարանին ուղղված դիմումի մասին։ Այս հարցազրույցի ընթացքում Հայկ Հովհաննիսյանն արել է մի շարք սուտ և մանիպուլյատիվ արտահայտություններ։