Հանուն Արցախի և Հայաստանի խորագրով հանրահավաք տեղի կունենա երեքշաբթի օրը 18:30-ին Ազատության հրապարակում՝ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ամբիոնից իր հայտարարությունը կրկնեց ՀՀ Աժ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը` նշելով, որ հանրահավաքը նախաձեռնում են ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները: