Երեկվանից հայկական մեդիան ողողված է Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանի մասին նյութերով։ Aravot.am-ի տեղեկություններով, Ներսես Պողոսյանի տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ: Այս ամենի մասին մեկնաբանություն է տվել Ավան վարչական շրջանի թաղապետ Արա Դանիելյանն, ասելով, որ Պողոսյանը պատերազմի մասնակից է, 40 օր գտնվել է այնտեղ։ Ինձ ասել է, որ համազգեստի գրպանում է եղել այդ թմրամիջոցը և չի հիշում, թե ինչպես է դա այնտեղ հայտնվել։