Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթած դաշինքի ղեկավարին՝ Մամիկոն Ասլանյանին անազատության մեջ պահելով և ընտրված ավագանու նիստերն արգելելով՝ գործող իշխանությունները փաստացի քաոս են ստեղծել հանրապետության երրորդ քաղաքում: Քանի որ ավագանու նիստեր չեն հրավիրվում, ապա հնարավոր չէ քաղաքի կենսագործունեության համար անհրաժեշտ որոշումներ ընդունել: