ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իշխանության ներկայացուցիչներից հասարակության համար ամենազվարճալի ուսապարկերից մեկը` Արփի Դավոյանը, հերթական անգամ աչքի է ընկել իր մտքի փայլատակումներով: Դավոյանը անդրադարձել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` Վեդիում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին մասնակցելու փաստին, որը քննադատության ենթարկվեց` հաշվի առնելով Հայաստանի սահմաններին և Արցախում առկա իրավիճակը: