Ռուբինյանը կեղծում է իրականությունը և հանցանք գործում պատմության առջև․ Արծվիկ Մինասյան

article-image

Ռուբեն Ռուբինյանը կեղծիք տարածեց, ինչը բնորոշ է ընդհանրապես «Քաղաքացիական պայմանագրին»՝ սկսած Նիկոլ Փաշինյանից։ Որևէ փաստ, որով կհիմնավորի Ռուբեն Ռուբինյանն իր ասածը, ուղղակի չկա: Հակառակը, սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ՀՅԴ-ն, ինչպես նաև այն քաղաքական ուժերը, որոնց հետ մենք համագործակցել ենք, բացառիկ միասնականություն են դրսևորել՝ հայտարարելով, որ պետության կողքին են և ռազմաճակատում: Դաշնակցությունն առաջինն իր կամավորական ջոկատներն ուղարկեց սահման և նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո շարունակում էր հայրենիքի սահմանները պաշտպանել: Ռազմաճակատում հենց ՀՅԴ ջոկատի շնորհիվ արձանագրվեց հաղթանակ, կարողացանք պահել դիրքերը, որ թշնամին առաջխաղացում չունենա: 50-ից ավելի զոհը փաստում է, որ ՀՅԴ-ն մարտի դաշտում հերոսաբար է գործել և բացառիկ միասնականություն է ցուցաբերել: Սփյուռքի մեր բոլոր կառույցներն այդ օրերին համախմբված լծվել են հայրենիքի պաշտպանությանը՝ սկսած դրամական օժանդակությունից, ավարտած դիվանագիտական և հանրային աշխատանքներով: Ռուբեն Ռուբինյանը ոչ միայն կեղծում է իրականությունը՝ փորձելով ստեղծել անհասկանալի վիճակ, այլև մեծ հանցագործություն է թույլ տալիս պատմության առջև:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն