Դրանից ուղիղ 28 տարի անց, երբ հայկական երկու հանրապետություններն արդեն ունեին ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրված կայացած զինված ուժեր, մենք ոչ միայն պարտվեցինք մեզ պարտադրված պատերազմում, այլև այսօր էլ, փաստացի բանակ ունենալով հանդերձ, շարունակում ենք գրեթե առանց կրակոցի հանձնել մեր տարածքից մնացած բեկորները, այդ թվում՝ նաև Փառուխը...