Ադրբեջանը Փարուխում ներխուժում ապահովելուց հետո տարբեր խմբերով շարժվել է Քարագլխի ուղղությամբ` նպատակ ունենալով ամբողջական վերահսկողություն սահմանել բարձունքին: Բարձունքը և՛ մեզ, և՛ ադրբեջանցիների համար ռազմավարական մեծ նշանակություն ունի: Բարձունքի նկատմամբ վերահսկողություն ունենալը կարևոր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը Կոմիտասի պանթեոնում էր` մահվան 15-րդ տարելիցի կապակցությամբ հարգելու ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը: