Նշում են, որ սա խաղաղություն է, այդպես պետք է լինի: Հետո էլ ասում են` պատերազմ է, այդպես պետք է լինի: Այս մարդիկ չեն կողմնորոշվում` խաղաղություն է, թե պատերազմ: Խոսելով իշխանական գործիչների հայտարարությունների մասին` հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, որը Կոմիտասի պանթեոնում էր` մահվան 15-րդ տարելիցի կապակցությամբ հարգելու ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը: