Նիկոլ Փաշինյանի թեզն այն է, որ մեր պաշտպանությունը մեր անպաշտպանության մեջ է: Այսինքն, մենք ոչինչ չենք անում ու գնում ենք խաղաղության, իսկ թուրքն ասում է` հանձնվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում պատասխանելով Արցախումս տեղծված իրավիճակի մասին հարցերին` հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը Կոմիտասի պանթեոնում էր` մահվան 15-րդ տարելիցի կապակցությամբ հարգելու ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը: