Այն ամենը, ինչ արվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Թուրքիայի հովանավորությամբ, հետևանքն է Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմի հետևողական անգործության և հակազգային ու հակապետական քաղաքականության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը Կոմիտասի պանթեոնում էր` մահվան 15-րդ տարելիցի կապակցությամբ հարգելու ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը: