Եթե ֆիքսենք կարմիր գծեր, ապա դրանից հետո ավելի բարենպաստ պայմաններ հնարավոր չի լինի ստանալ: Դիվանագիտությունը բանակցելու արվեստ է: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, պատասխանելով այն հարցին, թե որոնք են այն կարգիր գծերը, որոնք չի հատի իշխանությունը ադրբեջանցիների և թուրքերի հետ բանակցություններում և ինչու իշխանությունը ուղիղ չի նշում, որ Արցախը երբեք որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։