Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքում անկարկ չի եղել էսկալացիայի մասին, ընդհակառակը, վարչապետը նշել է, որ Ադրբեջանը փորձում է դանդաղ գործիքակազմով հայաթափել Արցախը: Այս մասին այսօր Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց Եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքը պատերազմի և Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի վրա հարձակման մոտալուտ վտանգ տեսնում է, հաշվի առնելով, որ տարբեր շրջանակներ ահազանգում են դրա մասին։ Լրագրողը վկայակոչեց այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որը ոչ ուղիղ ձևով ակնարկել էր էսկալացիայի մասին: