Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքային խմբի փաստահավաք աշխատանքների և իրականացրած հանդիպումների արդյունքում ՀՀ կառավարություն առաջարկ է ներկայացվել, որ պաշտպանության նախարարությունը ճանաչողական-բացատրական աշխատանքներ կատարի համայնքի բնակիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ նշելով, որ ժամանակին նախազգուշացնելու և իրավիճակի վերաբերյալ բացատրություններ ներկայացնելու պարագայում կամրապնդվի բնակիչների մոտ համոզմունքն առ այն, որ ՀՀ Զինված ուժերը տիրապետում են իրավիճակին և կարող են լիովին երաշխավորել բնակիչների անվտանգությունը։