ՀՀ ԱԳՆ պաշտոնը զբաղեցնող անձը, նույն ինքը` Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հայկական կողմի համար, մեծ հաշվով, Ադրբեջանի ներկայացրած 5 կետ- առաջարկություններում անընդունելի ոչինչ չկա: Հետագայում հասկանալով իրհայտարարության սկանդալային բնույթը՝ իրե խոսքերը սխալ ներկայացնելու մեջ մեղադրել է լրատվամիջոցներին և նշել, որ «Ադրբեջանի առաջարկների մեջ անընդունելի բան չկա, ուրիշ բան, որ այդ առաջարկները ամբողջապես չեն սպասարկում խաղաղության ողջ օրակարգը, և հայկական կողմը հավելյալ առաջարկներ է ներկայացրել»: