ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռած խոհրդարանական լսումների ընթացքում ունեցած իր ելույթում Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը նշել է, որ Արցախի ներկայիս վիճակի ու նրա ապագայի վերաբերյալ ցանկացած քննարկում պահանջված է 2020թ. աշնանային պատերազմից հետո Արցախում ստեղծված կացությունը լուրջ վերլուծությունների կարիք ունի: Հայկական երկրորդ հանրապետության ժողովրդի անվտանգության խնդիրները մշտական ուշադրության տակ պահելու, պաշտպանական կորցրած հնարավորությունները վերականգնելու և խաղաղապահ զորակազմի գործողությունները ընդհանուր համակարգի մեջ ճիշտ համադրելու տեսանկյունից: