ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից նախաձեռնված խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր խոսքում նշեց, որ Արամ Գասպարի Սարգսյանի հետ նախաձեռնել են ուղերձ, որի համաձայն հայությունը կվերսկսի Արցախի անկախության ճանաչման գործընթացը: Բագրատյանի խոսքով՝ ադրբեջանական և հայկական իշխանությունները թև-թևի տված ոչնչացնում են Արցախի անկախության ճանաչման բոլոր հիմքերը: