Մարտի 19-ին ժամը 10:03-ին Մարտունու շրջանի ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Կաղարծի համայնքի բնակիչին պատկանող «Nissan tida» մակնիշի ավտոմեքենան մնացել է առատ ձյան հետևանքով փլուզված ծածկի տակ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։