Այս հակամարտությունը նոր չէ։ Այն ունի դարերի պատմություն։ Ավելին. այն ունի քաղաքակրթական բաղադրիչ եւս։ Հակամարտության տարբեր փուլեր են եղել ։ Հակամարտության առաջին փուլը դեռեւս Ալեքսանդր Նեւսկու կառավարման ժամանակաշրջանում էր, երբ նա նովգորոդյան փոքրաթիվ զորքով 1240 թվականի հուլիսի 15-ին հարձակվեց շվեդական ճամբարի վրա՝ Նևայի գետաբերանում, և ջախջախեց ու փախուստի մատնեց նրանց։