Հայաստանը միջազգային հանրության անդամ և միջազգային իրավունքի սուբյեկտ է, և վաղ թե ուշ պետք է դրսևորի իր դիրքորոշումը Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ֆոնին, քանի որ փոխվելու են աշխարհակարգի և արտաքին քաղաքականության կանոնները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը, որը մասնակցումը էր Ռեֆորմիստների կուսակցության կողմից կազմակերպված «Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը. մեր տեղը նոր աշխարհակարգում» խորագրով համաժողովին: