Մարտի 8-ից Արցախում հումանիտար աղետ է։ Ադրբեջանական վերահսկողության հատվածում գտնվող գազախողովակի պայթյունից հետո Ադրբեջանը խոչընդոտում է խողովակը վերանորոգելու հայկական կողմի փորձերը, ինչի հետևանքով արդեն մեկ շաբաթ արցախցիներն ամբողջությամբ զրկված են ջեռուցման հնարավորությունից։ Սրանով ադրբեջանական սադրանքները չեն ավարտվում։ Թշնամին պարբերաբար կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ, հոգեբանական ճնշումներ գործադրում բնակիչների վրա՝ միացնելով իրենց գյուղերը լքելու պահանջ պարունակող ձայնագրություններ։ Այս ամենի նպատակը արցախցիներին բարոյալքելն է, հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների արդյունքում հարկադրելը, որ նրանք լքեն իրենց բնօրրանը։