Ինչպես արդեն հայտնի է՝ 2020 թվականի մարտի 14-ին Արցախի Թաղավարդ գյուղում ռուս խաղաղապահները՝ Արցախի պատկան մարմինների հետ համագործակցելով, բարձրախոսով՝ երեք լեզուներով հնչեցրել են 2020թ․ նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ համաձայնագրի դրույթները ադրբեջանական սադրանքները զսպելու համար։ Դրանից հետո սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին, որ Թաղավարդում Ադրբեջանի ԶՈՒ–ն շարունակել է իր սադրանքները և գյուղացիներին իրենց համայնքից դուրս գալու կոչերով ձայնագրություններ միացրել։