Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կոչով դիմել է ֆեյսբուքյան օգտատերերին և խնդրել հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանել, լուսանկարահանել եւ ուղարկել իր ֆեյսբուքյան էջին՝ «հնարավորինս կոնկրետ եւ ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց», - նշել է վարչապետը։