Pink Floyd խմբի երաժշտական ալբոմների մի մասը և խմբի մասնակիցներից մեկի՝ Դեյվիդ Գիլմորի սոլո ձայնագրությունները կհեռացվեն ռուսական և բելառուսական թվային հարթակներից։ «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածվել բրիտանական ռոք խմբի թվիթերի պաշտոնական միկրոբլոգում: