Իրանն ու ադրբեջանն ուրբաթ օրը ստորագրել են Իրանի տարածքով ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետությանը միացնող նոր ավտոմայրուղու կառուցման համաձայանգիրը: Առաջին հայացքից կարող է այնպես թվալ, որ ադրբեջանը հրաժարվում է Սյունիքով անցնող ավտոմայրուղուց և բավարարվում է երկաթգծով, ինչը կարող է մասամբ դրական առաջընթաց համարվել: Բայց իրականում ադրբեջանն այլ նպատակ է հետապնդում, որը որոշ ժամանակ անց հանգեցնելու է Լաչինի միջանցքի փակմանը: